ԿարևորՄիջազգային

Սերբիայում ձերբակալվել է բռնի իշխանափոխություն ծրագրող խումբ

Սերբիայի իշխանությունները ձերբակալել են վեց հոգու երկրի սահմանադրական կարգի եւ անվտանգության դեմ գործողություններ կազմակերպելու կասկածանքով, հայտնում է BBC-ին։ Ձերբակալությունները եղել են նոր ընտրություններ անցկացնելու պահանջով հերթական բողոքի ակցիաներից առաջ։ Politico-ն գրում է, որ ձերբակալվածներից մեկը կապ ունի Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության հետ։

Սերբիայի ՆԳՆ-ն պնդում է, որ հունիսի 21-ին ձերբակալվածները հավաքվել են Կրալեւո քաղաքի հյուրանոցներից մեկում` բռնի իշխանափոխություն ծրագրելու նպատակով։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` նրանք քննարկել են նաեւ «պետական կառույցների ներկայացուցիչների վրա հարձակումը», «ոստիկանության աշխատակիցներին զինաթափելու նպատակով նրանց վրա ֆիզիկական գրոհը», ինչպես նաեւ կառավարական շենքերի եւ ԶԼՄ-ների գրավումը։

Այս տարվա մարտից Սերբիայում տեղի են ունենում նոր ընտրություններ անցկացնելու պահանջով բողոքի ակցիաներ։ Մարտին Բելգրադի փողոցներ էին դուրս եկել 100 հազարից ավելի ցուցարարներ։

Կարդացեք նաև

Back to top button