
Իրանի միջուկային ծրագիրը զգալի վնաս է կրել ԱՄՆ-ի հարվածների հետևանքով, հայտարարել է ԿՀՎ-ի տնօրեն Ջոն Ռաթքլիֆը՝ հղում անելով նոր հետախուզական տվյալներին։
«ԿՀՎ-ն կարող է հաստատել, որ հավաստի հետախուզական տվյալների ամբողջությունը ցույց է տալիս, որ Իրանի միջուկային ծրագիրը զգալի վնաս է կրել վերջին թիրախային հարվածների հետևանքով»,- ասվում է գործակալության կայքում տեղադրված հայտարարության մեջ։
ԿՀՎ-ի ղեկավարը նշել է, որ հավաստի աղբյուրներից ստացվել են նոր հետախուզական տվյալներ, որ Իրանի մի քանի կարևոր միջուկային օբյեկտներ ոչնչացվել են, և դրանց վերականգնման համար տարիներ կպահանջվեն։
Ռաթկլիֆը հավելել է, որ ԿՀՎ-ն շարունակում է լրացուցիչ տեղեկություններ հավաքել և տեղեկացնել պաշտոնյաներին և հանրությանը։




