ԿարևորՄիջազգային

Թրամփի բանագնացը «խոստումնալից» է համարում ԱՄՆ-Իրան բանակցությունները

Մերձավոր Արեւելքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը երեքշաբթի հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ընթացող բանակցությունները «խոստումնալից» են, հայտնում է Reuters-ը։

Fox News-ին տված հարցազրույցում նա նշել է, որ կողմերը շփվում են ինչպես ուղղակիորեն, այնպես էլ միջնորդների միջոցով։ Ուիթքոֆն ընդգծել է, որ ԱՄՆ-ն հույս ունի հասնել երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի, որը «կվերակենդանացնի Իրանին»։

Նրա խոսքով՝ այժմ անհրաժեշտ է նստել իրանական կողմի հետ ու ձևավորել համապարփակ համաձայնագիր, և «շատ հավանական է, որ դա հաջողվի»։

«Հիմա մեզ մնում է նստել իրանցիների հետ և հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի, և ես շատ վստահ եմ, որ մենք դրան կհասնենք»,- հավելել է նա։

Ապրիլից ի վեր ԱՄՆ-ն ու Իրանը վարում են միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցություններ։ Թեհրանը պնդում է, որ իր ծրագիրը խաղաղ է, իսկ Վաշինգտոնը ցանկանում է համոզվել, որ Իրանը չի մշակի միջուկային զենք։

Հունիսի 13-ից Իսրայելի և Իրանի միջև սկսված օդային բախումներից հետո Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարեց հրադադարի մասին՝ փորձելով կանխել սրման հետագա փուլը։ Մինչ այդ՝ ԱՄՆ-ն հարվածել էր Իրանի միջուկային օբյեկտներին, Իրանն էլ, որպես պատասխան հարված, թիրախավորել էր Կատարում ամերիկյան ռազմաբազան։

Կարդացեք նաև

Back to top button