ԿարևորՄիջազգային

ՆԱՏՕ-ի առաջնորդները ժամանել են Հաագա

ՆԱՏՕ-ի 32 առաջնորդները ժամանել են Հաագա՝ մասնակցելու գագաթնաժողովին, որը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը պատմական է համարել՝ խաղաղության ապահովման տեսանկյունից։ Սա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին մասնակցությունն է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին 2019-ից ի վեր։

Գագաթնաժողովի առանցքային հարցերից է պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ի մակարդակի բարձրացնելու պայմանավորվածությունը։ Գագաթնաժողովից առաջ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն շնորհավորական ուղերձ էր հղել Թրամփին՝ նրան գովաբանելով Իրանի հետ հակամարտության ժամանակ ցուցաբերած վճռականության և դաշինքի ներսում ձեռք բերված համաձայնության համար։

Ռյուտեի ուղերձը, որը Թրամփը հրապարակել էր սոցիալական ցանցերում, արձագանքների ալիք է առաջացրել, սակայն Ռյուտեն նշել է, որ հաղորդագրությունն ամբողջությամբ հրապարակային բնույթ է կրել և որևէ խնդիր չկա։

Գագաթնաժողովը կրճատվել է, ըստ երևույթին, Թրամփի գրաֆիկին համապատասխանեցնելու համար։ Արևմտյան առաջնորդները շարունակում են ջանքեր գործադրել նրա հետ փոխհարաբերությունների հստակեցման ուղղությամբ՝ հաշվի առնելով Թրամփի անկանխատեսելի դիվանագիտական մոտեցումները։

Կարդացեք նաև

Back to top button