
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տիգրան Պետրոսյանը նշանակվել է Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։ Մինչ այս նա այս կառույցի ղեկավարի տեղակալն էր։
41-ամյա Տիգրան Պետրոսյանը ՍԱՏՄ-ում է անցած տարվա նոյեմբերից։
Տեսչական մարմին նա տեղափոխվել է վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» ՊՈԱԿ-ից, որի տնօրենն էր, իսկ 2020-21 թթ. եղել է «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրենը։
2005- 2013 թվականներին Տիգրան Պետրոսյանն աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում։
Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի «Աշխարհագրության և երկրաբանության», ապա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետները։




