ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրանա-իսրայելական հակամարտության կողմերին խնդրել է պահպանել հրադադարը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Հրադադարի ռեժիմն արդեն գործում է։ Խնդրում եմ, մի խախտեք այն»,- Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահը։
Իրանական Fars գործակալությունը հայտնել է, որ առավոտյան Իրանը հրթիռակոծել է իսրայելական Հայֆան եւ Ռամաթ Դավիթ ավիաբազան։




