ԿարևորՄիջազգային

Թրամփը հայտարարել է Իրանի եւ Իսրայելի միջեւ հրադադարի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցով հայտնել է, որ Իսրայելն ու Իրանը պայմանավորվել են հրադադարի մասին։

«Շնորհավորում եմ բոլորին։ Իսրայելն ու Իրանը համաձայնել են ամբողջական եւ լիարժեք  հրադադարի  (վեց ժամ հետո, երբ Իսրայելն ու Իրանը կավարտեն իրենց վերջին առաքելությունը), ժամը 12-ին, որից հետո պատերազմը կհամարվի ավարտված»,- Truth Social-ում գրել է նա։

«24 ժամ հետո աշխարհը կողջունի 12 օրյա պատերազմի պաշտոնական ավարտը»,- նրա գրառումն է մեջբերել BBC-ին։

Կատարի վարչապետ Մոհամեդ բին Աբդուլռահման Ալ Թանին է Իրանին համոզել ընդունել ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով իր աղբյուրները։

Իրանի պաշտոնյաների հետ հեռախոսային զրույցը տեղի է ունեցել Կատարում ամերիկյան Ալ Ուդեյդ ռազմակայանի վրա իրանական հարձակումից հետո։

Նախագահ Թրամփը Կատարի էմիրին հայտնել է, որ Իսրայելը համաձայնել է հրադադարին եւ խնդրել է համոզել Թեհրանին նույնը անել, հայտնել է գործակալության զրուցակիցը։

Թրամփի գրառումից պիտի ենթադրել, որ հրադադարը հաստատվելու է այսօր երեկոյան։

Մինչ այդ` հրադադարի մասին հաղորդումներից հետո Իսրայելը հայտարարել է, որ Իրանը հրթիռներ է արձակել մի քանի շրջանների ուղղությամբ։

Մինչ այդ` Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաքչին սոցցանցում գրել էր, որ Իրանը դադարեցրել է գրոհը տեղական ժամանակով առավոտյան ժամը 4-ին (Երեւանի ժամանակով ժամը 4։30-ին)։

Կարդացեք նաև

Back to top button