
Կատարը համաչափ պատասխանի իրավունք է վերապահում Կատարում տեղակայված ամերիկյան բազայի վրա Իրանի հարձակումից հետո, BBC-ի փոխանցմամբ՝ հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը։
Նախարարությունը Իրանի հարձակումը որակել է Կատարի ինքնիշխանության կոպիտ խախտում։
Իրանը վեց հրթիռ էր արձակել Կատարում տեղակայված ԱՄՆ-ի Ալ Ուդեյդ ռազմաբազայի ուղղությամբ։ Ալ Ուդեյդը Մերձավոր Արևելքի ամենամեծ ամերիկյան ավիաբազան է, որտեղ տեղակայված է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության օպերատիվ շտաբը։ Այնտեղ ծառայում է 10 հազար մարդ։




