ԿարևորՄիջազգային

Իրանի զինված ուժերը հաստատում են, որ հարվածել են Կատարում ԱՄՆ-ի Ալ-Ուդեյդ ռազմաբազային

Իրանը «հզոր և ավերիչ» հրթիռային հարված է հասցրել Կատարում ԱՄՆ-ի Ալ-Ուդեյդ ռազմաբազային՝ ի պատասխան իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումների, ասվում է Իրանի զինված ուժերի հայտարարության մեջ։

Նշվում է, որ գործողությունը կոչվել է «Հաղթանակի լուր» և իրականացվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի որոշմամբ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մասնակցությամբ։

«Իրանը որևէ պարագայում անպատասխան չի թողնի իր տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ազգային անվտանգության դեմ ուղղված որևէ հարձակում», — ասվում է հայտարարության մեջ։

Axios-ը՝ հղում կատարելով իսրայելական աղբյուրին, հայտնել էր, որ Իրանը արձակել է վեց հրթիռ Կատարում տեղակայված ԱՄՆ-ի ռազմաբազաների ուղղությամբ։

Ալ Ուդեյդը Մերձավոր Արևելքի ամենամեծ ամերիկյան ավիաբազան է, որտեղ տեղակայված է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության օպերատիվ շտաբը։ Այնտեղ ծառայում է 10 հազար մարդ։

Կարդացեք նաև

Back to top button