ԿարևորՄիջազգային

Ֆրանսիայում երաժշտական փառատոնի ընթացքում ներարկիչներով հարձակման է ենթարկվել ավելի քան 140 կին

Ֆրանսիայում ավելի քան 140 կին ենթարկվել է անհայտ անձանց հարձակումների՝ ներարկման եղանակով։ Դեպքերը տեղի են ունեցել ավանդական «Fête de la Musique» երաժշտական փառատոնի ժամանակ։ Փարիզի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հունիսի 22-ին հաղորդվել է նմանատիպ առնվազն 145 դեպքի մասին։

Հարձակումներին նախորդել են սոցցանցերում տարածված բռնության կոչերը

Նախարարության հաղորդմամբ՝ հարձակումները կարող են կապ ունենալ սոցիալական ցանցերում տարածված՝ «կանանց վրա հարձակվելու և դանակահարելու» կոչերի հետ։ Դատախազությունը քննում է երեք տուժածի հաղորդումները ներարկիչների միջոցով հարձակումների և դրան հաջորդած սրտխառնոցի վերաբերյալ։ Դեռևս հայտնի չէ, թե ինչ նյութեր են ներարկվել։ Տուժածները տոքսիկոլոգիական ստուգում են անցել։ Ներկայումս կալանավորվել է 12 կասկածյալ։

Տարբեր շրջաններում՝ տասնյակ հոսպիտալացումներ

AFP-ի տվյալներով՝ Ֆրանսիայի արևմտյան Անգուլեմ քաղաքում չորս կասկածյալ հարձակվել է մոտ 50 կնոջ վրա։ Արևելքում երկու տղամարդ ձերբակալվել է «վնասակար նյութերի օգտագործման» մեղադրանքով, 16 աղջիկ հոսպիտալացվել է։ Փարիզում արձանագրվել է ներարկիչներով հարձակման 13 դեպք։

Ընդհանուր հաշվով՝ մոտ 1500 տուժած ամբողջ երկրում

Հունիսի 21-ի երաժշտական փառատոնի ընթացքում բռնության տարբեր դեպքերից տուժել է մոտ 1500 մարդ, որոնցից 14-ը՝ ծանր։ Փարիզում 19-ամյա երիտասարդ դանակահարվել է։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ամբողջ երկրում ձերբակալվել է 305 մարդ։ Նախորդ տարի նույն փառատոնի ընթացքում ձերբակալվել էր 22 անձ։

Այս տարվա փառատոնն առանձնացել է մեծ բազմությամբ, քանի որ համընկել է շաբաթ օրվա հետ։ Փարիզի կենտրոնում տոնակատարություններին հավաքված բազմության պատճառով դժվարացրել է շտապօգնության մեքենաների մուտքը և տուժածներին արագ օգնության ցուցաբերումը։

Կարդացեք նաև

Back to top button