ԿարևորՄիջազգային

Կոչ եմ անում Չինաստանին համոզել Իրանին, որ չփակի Հորմուզի նեղուցը․ Ռուբիո

Միացյալ Նահանգները կոչ է անում Չինաստանի կառավարությանը համոզել Իրանին, որ չփակի Հորմուզի նեղուցը, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ։

«Կոչ եմ անում Չինաստանի կառավարությանը կապ հաստատել իրանցիների հետ և խոսել այս հարցի շուրջ, քանի որ իրենք էլ նավթի տեղափոխման առումով մեծապես կախված են Հորմուզի նեղուցից», — ասել է պետքարտուղարը։

Ավելի վաղ Իրանի խորհրդարանի պատգամավոր գեներալ Իսմայիլ Քոսարին հայտնել էր, որ նեղուցի փակման հետ կապված խորհրդարանը որոշում է ընդունել․ սակայն վերջնական որոշումը, նրա խոսքով, պետք է կայացնի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը։

Հորմուզի նեղուցով է անցնում համաշխարհային հեղուկացված բնական գազի 30%-ը և նավթի մինչև 20%-ը։

Կարդացեք նաև

Back to top button