
Մոսկվան խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրա. այս անպատասխանատու որոշումը կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
«Ռուսաստանը խստորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսաբացին Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարվածները, որոնք հաջորդեցին Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներին», — նշված է հայտարարությունում:
Ընդգծվում է, որ «ինքնիշխան պետության տարածքը հրթիռային ռմբակոծության ենթարկելու անպատասխանատու որոշումը, անկախ այն բանից, թե ինչ փաստարկներ են օգտագործվում արդարացման համար, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի կանոնադրությունը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը»:
«Մենք կոչ ենք անում դադարեցնել ագրեսիան և ավելացնել ջանքերը՝ իրավիճակը քաղաքական և դիվանագիտական հուն վերադարձնելու համար», — ասվում է հայտարարության մեջ:




