ԿարևորՄիջազգային

Պակիստանը Թրամփին կառաջադրի Նոբելյան խաղաղության մրցանակի

Պակիստանը հայտարարել է, որ պատրաստվում է առաջադրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Նոբելյան խաղաղության մրցանակի՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև վերջին ռազմական լարվածությունը դիվանագիտական ճանապարհով հաղթահարելու համար, գրում է Reuters-ը։

Պակիստանի հայտարարության մեջ նշվում է, որ Թրամփը «ցուցաբերել է ռազմավարական հեռատեսություն և փայլուն պետականություն»՝ կանխելով Իսլամաբադի և Նյու Դելիի միջև հնարավոր լայնածավալ ռազմական ընդհարումը։

Մայիսին Թրամփի միջնորդունը կանգնեցրեց միջուկային զենք ունեցող երկու երկրների միջև չորսօրյա հակամարտությունը։ Թրամփը հայտարարել էր, որ «կանխել է միջուկային պատերազմ և փրկել միլիոնավոր կյանքեր», միաժամանակ դժգոհելով, որ դրա համար «դեռ չի արժանացել համապատասխան գնահատականի»։

Ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Հնդկաստանի կառավարության խոսնակը չեն մեկնաբանել լուրը։

Կարդացեք նաև

Back to top button