
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Իրանի Ղոմ քաղաքում իրականացված հարվածի հետևանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) պաղեստինյան ստորաբաժանման ղեկավար Սաիդ Իզադին։
Նրա խոսքով՝ Իզադին «ֆինանսավորել և զինել է Համասին» 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա լայնածավալ հարձակումից առաջ։
Կացը Սաիդ Իզադիին վերացնելն անվանել է «հսկայական նվաճում Իսրայելի հետախուզության և ռազմաօդային ուժերի համար»։
Իր հերթին, Իսրայելի պաշտպանության ուժերը (ԻՀՊ) հայտնել են, որ հունիսի 20-ի հարվածի արդյունքում սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի 2-րդ անօդաչու թռչող սարքերի բրիգադի հրամանատար Ամինպուր Ջուդաքին։
ԻՀՊԿ-ի տվյալներով՝ Ջուդաքին ստանձնել է անօդաչու թռչող սարքերի հարձակումների հրամանատարությունը, այն բանից հետո, երբ հունիսի 13-ին սպանվել է ԻՀՊԿ անօդաչու թռչող սարքերի ավիացիայի հրամանատար Թահեր Փուրը։




