ԿարևորՔաղաքական

Պատրաստվում եմ Թուրքիայի նախագահին հրավիրել Հայաստան․ Փաշինյան

Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է, որը պահանջում է հետևողականություն, ակտիվ աշխատանք և կառուցողական երկխոսություն։

Նա նաև հայտնել է, որ պատրաստվում է Հայաստան հրավիրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ մասնակցելու 2026 թ. գարնանը Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը կազմակերպվելու է նաև Թուրքիայի աջակցությամբ։

«Հույս ունեմ, որ արդեն հաջորդ տարի մեր հանդիպումը տեղի կունենա Հայաստանում»,-ասել է Փաշինյանը։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ներկաներին մասնակցության համար։ Նա նաև հույս է հայտնել, որ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչներին ավելի հաճախ կայցելեն Հայաստան:

«Գիտեմ ձեզնից շատերը որոշակի պարբերությամբ այցելում են Հայաստան, հույս ունենք հաճախ ձեզ տեսնել Հայաստանում, մանավանդ որ Ստամբուլ-Երևան չվերթ կա: Հույս ունեմ՝ մի իքս պահի ցամաքային սահմանը կբացվի, հույս ունեմ նաև Հայաստանում տնտեսական գործունեություն կծավալեք»,- նշել է Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Back to top button