
ՀԱՊԿ-ում իր անդամակցությունը «սառեցրած» Հայաստանը պետք է սթափ նայի իր անվտանգության ապահովման հնարավորություններին, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։
ՀԱՊԿ-ում իր անդամավճարը չվճարելու հարցը կարող է սկսվել քննարկվել 2025 թվականի դեկտեմբերի 31-ից հետո, սակայն հարցական է մնում, թե ինչ ոգով կընթանա քննարկումը, ասել է պաշտոնյան։
«Բոլորը հասկանում են, որ իրենց ձևակերպամբ ՀԱՊԿ-ում իր անդամակցությունը սառեցրած Հայաստանը չի մասնակցում որոշումների կայացմանը, բայց նաև չի խոչընդոտում դրանց, հավանաբար դեռ պետք է սթափ նայի իր անվտանգության ապահովման հնարավորություններին, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի կոլեկտիվ ձևաչափում։ Որոշումը, ամեն դեպքում, կախված կլինի Հայաստանի իշխանություններից»,-նշել է դիվանագետը։
Հայաստանը ավելի վաղ հայտարարել է, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, հրաժարվել է իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։




