ԿարևորՄիջազգային

ՑԱԽԱԼ-ը հայտնել է իրանական հրթիռակայաններին հարվածելու մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ որոշ ժամանակ առաջ հարվածել են իրանական երեք հրթիռային կայանքների, ինչպես նաև հրթիռները արձակած զինվորական հրամանատարի վրա։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ գիշերը մի շարք հարվածներ են հասցվել Թեհրանի կենտրոնական թաղամասերին, մասնավորապես՝ գրոհել են հրթիռային բաղադրիչներ արտադրող գործարանները և հրթիռային շարժիչների արտադրության համար հումք արտադրող օբյեկտները։

Իսրայելը հայտարարել է նաեւ, որ հարձակման է ենթարկվել իրանական միջուկային ծրագրում ներգրավված Պաշտպանական նորարարությունների և հետազոտությունների կազմակերպության գլխավոր գրասենյակը։

Կարդացեք նաև

Back to top button