ԿարևորՄիջազգային

Առավոտյան Իրանը հարվածել է Իսրայելին

Իսրայելն այսօր առավոտյան օդային տագնապ է ազդարարել, արձանագրելով Իրանից հրթիռի արձակումը։  Քանի հրթիռ է արձակվել, չի հայտնվում։

«Այս պահին ՀՕՊ-ը գործողություններ է ձեռնարկում որսալու կամ անհրաժեշտության դեպքում հարված հասցնելու համար, որպեսզի սպառնալիքը վերացվի։ Պաշտպանությունը հերմետիկ չէ, ուստի խնդրում ենք պահպանել թիկունքի հրամանատարության  հրահանգները»,- իսրայելական բանակի հաղորդագրությունն է մեջբերել BBC-ին։

Այս հաղորդագրությունից հետո Times of Israel-ը հայտնել է, որ հրթիռն ընկել է Բեեր Շավա քաղաքի վրա։ Ըստ բժիշկների` ոչ ոք չի տուժել։ Բանակը հայտնել է, որ տեղում փրկարարներն են աշխատում։

Սոցցանցերում հայտնվել են լուսանկարներ եւ տեսանյութեր հարվածի վայրից։

Կարդացեք նաև

Back to top button