ԿարևորՄիջազգային

Հռոմի պապ Լևոն XIV-ն այցելել է Վատիկանի ռադիոհաղորդիչ կենտրոն

Քահանայության 43-րդ տարեդարձի առիթով Հռոմի Պապ Լևոն XIV-ը հունիսի 19-ին այցելել է Ռադիո Վատիկանի Սանտա Մարիա դի Գալերիա հաղորդիչ կենտրոն։

Սրբազան Քահանայապետը հանդիպել է ռադիոկենտրոնի աշխատակազմի հետ, շնորհակալություն հայտնել նրանց հավատարմության և նվիրված աշխատանքի համար։

Այցի ընթացքում նա ծանոթացել է հաղորդման տեխնիկական համակարգերի հետ և վերահաստատել ռադիոհաղորդումների առաքելության արժեքը՝ հիշելով իր ծառայությունը Լատինական Ամերիկայում և Աֆրիկայում, որտեղ կարճալիք ռադիոհաղորդումները կարևոր կապ էին համայնքների հետ։

Սրբազան Քահանայապետն օրհնել է անձնակազմին և շնորհակալություն հայտնել նվիրված ծառայության համար։

Ռադիոկենտրոնը հիմնադրվել է 1957 թ․։ Պապի վերջին այցը այնտեղ եղել էր 1991-ին՝ Հովհաննես Պողոս Բ-ի ժամանակ։

Կարդացեք նաև

Back to top button