ԿարևորՔաղաքական

Հայաստանը դեսպանության համար նոր շենք է գնել Բրյուսելում

ՀՀ կառավարության կողմից կայացված որոշման հիման վրա ավարտին է հասցվել Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի գնման գործընթացը։

ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ Դեսպանության նոր շենքն առանձնանում է առաջնակարգ դիրքով և պատմական ճարտարապետությամբ: Այն կառուցվել է 1866-1870 թվականներին և գտնվում է Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանին, մի շարք այլ եվրոպական հաստատությունների և դիվանագիտական ներկայացուցչությունների հարևանությամբ:

«Նոր շենքի ձեռքբերումը զգալիորեն կբարելավի Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության աշխատանքային միջավայրն ու պայմանները՝ լրացուցիչ խթանելով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների արդյունավետ իրագործումը ԵՄ քաղաքական կենտրոնում:

Շենքի գնման գործարքի արժեքը կազմել է 4.3 միլիոն եվրո», ասված է հաղորդագրությունում։

Կարդացեք նաև

Back to top button