
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել Իսրայելին դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները, քանի որ գնալով ավելի հաճախ են թիրախավորվում Իրանի միջուկային կամ հրթիռային ծրագրերի հետ կապ չունեցող օբյեկտները։
Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստից հետո Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ ասվում է․
«Իրանում և Իսրայելում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը աճում է։ Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել այս ռազմական գործողությունները, որոնք լուրջ սպառնալիք են տարածաշրջանային անվտանգության համար»։
Մակրոնը նաև ընդգծել է Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի հետ կապված հարցերը դիվանագիտության և բանակցությունների միջոցով լուծելու անհրաժեշտությունը։




