Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով, լրագրողների հետ զրույցում հայտնել է գործարարի փաստաբան Արմեն Ֆերոյանը:
Ըստ փաստաբանների՝ քննիչը միջնորդել է կալանավորել Կարապետյանին:
Նրանք ապօրինի են որակում մեղադրանքը, հայտնում, որ Կարապետյանը չի ընդունում մեղադրանքը։
Քննչական կոմիտեն դեռ պաշտոնական տեղեկություն չի տրամադրել:




