ԿարևորՄիջազգային

G7-ի առաջնորդները կոչ են արել կարգավորել իրանական ճգնաժամը. Թրամփը միացել է հայտարարությանը 

G7-ի առաջնորդները երկուշաբթի հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով դիվանագիտական լուծում տալ Մերձավոր Արևելքում ծագած իրանական ճգնաժամին։ Հայտարարությանը միացել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն ի սկզբանե մտադիր չէր այն ստորագրել, հայտնում է CNN-ը՝ հղում անելով հարցին ծանոթ պաշտոնյային։

Հայտարարության մեջ նշվում է. «Մենք կոչ ենք անում, որպեսզի Իրանի ճգնաժամի կարգավորումը Մերձավոր Արեւելքում լարվածության ավելի լայն նվազման հանգեցնի, այդ թվում՝ Գազայում հրադադարի հաստատման»,- ասված է G7-ի հայտարարության մեջ։

Նախագծի նախնական տարբերակին Թրամփը դեմ է եղել, սակայն որոշ ձևակերպումների փոփոխումից հետո նա համաձայնել է միանալ հայտարարությանը։

REUTERS

Ըստ աղբյուրի՝ փաստաթղթի տեքստը ներկայացվել է որպես G7-ի միաձայն դիրքորոշում, ինչը նշանակում է, որ բոլոր առաջնորդները՝ ներառյալ Թրամփը, այն հաստատել են։

Հայտարարությունը հրապարակվել է այն ժամանակ, երբ Թրամփը ժամանակից շուտ հեռացել է գագաթնաժողովից՝ վերադառնալով Վաշինգտոն՝ Իսրայել-Իրան հակամարտությանը հետևելու համար։

Հայտարարության մեջ ասվում է, որ G7-ի առաջնորդները «վերահաստատում են Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության նկատմամբ հանձնառությունը»։

«Այս համատեքստում մենք հաստատում ենք, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Իսրայելի անվտանգությանը։ Մենք նաև հաստատում ենք քաղաքացիական բնակչության պաշտպանության կարևորությունը։ Իրանը տարածաշրջանային անկայունության և ահաբեկչության հիմնական աղբյուրն է։ Մենք մշտապես նշել ենք, որ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ», — ասվում է հայտարարության մեջ։

Կարդացեք նաև

Back to top button