
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը ճշգրիտ գիտի, թե որտեղ է թաքնվում Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:
«Մենք ճշգրիտ գիտենք, թե որտեղ է թաքնվում այսպես կոչված «Գերագույն առաջնորդը»։ Չենք պատրաստվում նրան ոչնչացնել, գոնե ոչ այժմ»,»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ում։
«Բայց չենք ուզում, որ հրթիռներ արձակվեն քաղաքացիական անձանց կամ ամերիկացի զինվորների վրա։ Մեր համբերությունը սպառվում է», — նշել է նա։




