ԿարևորՀասարակություն

ԱԱԾ աշխատակիցները Սամվել Կարապետյանի առանձնատանը խուզարկություն են կատարել

Լրատվամիջոցները հայտնում են, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի առանձնատանը խուզարկություն են կատարել։

Մի խումբ անձինք բերման են ենթարկվել։ Իրականացվում են օպերատիվ գործողություններ, հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

Նախարարությունից չեն հստակեցրել, թե արդյո՞ք բերման ենթարկվածների շարքում Սամվել Կարապետյանն է, միայն նշել են․ «Այս պահին այլ ինֆորմացիա չենք կարող փոխանցել»։

Կարդացեք նաև

Back to top button