
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումներից հետո արբանյակային պատկերների վերլուծությունը ցույց է տվել, որ Իրանի Նաթանզի հարստացման գործարանի ստորգետնյա հատվածի վրա Իսրայելի օդային հարվածները «ուղղակի ազդեցություն» են ունեցել։
ԱԷՄԳ-ը նմանատիպ փոփոխություններ չի հայտնաբերել այլ օբյեկտներում՝ Սպահանում և Ֆորդոյում։
Ուրբաթ ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հայտնել էր, որ «գործարանի վերգետնյա հատվածը, որտեղ Իրանը արտադրել է մինչև 60% հարստացված ուրան, ոչնչացվել է»։ Նա նաև պարզաբանել էր, որ «ստորգետնյա կասկադային դահլիճի վրա, որտեղ տեղակայված են փորձարարական հարստացման գործարանի և հիմնական հարստացման գործարանի մի մասը, ֆիզիկական ազդեցության նշաններ չկա»։




