
Իսրայելում Իրանի հրթիռային հարվածների պատճառած նյութական վնասի փոխհատուցման շուրջ 19 000 դիմում է ներկայացվել: Այս թիվը տեղ է գտել Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի հրապարակած ամփոփագրում:
«Նյութական վնաս. Հարկային մարմնին ներկայացվել է փոխհատուցման 18,766 դիմում», — ասվում է տեքստում:
15,861 դիմում ներկայացվել է շենքերին, 1272- ը՝ տրանսպորտային միջոցներին հասցված վնասների և 1633 դիմում՝ այլ գույքային վնասների համար:
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը սկսել է «Խոյացող առյուծ» գործողությունը, որն ուղղված է Իրանի միջուկային ծրագրի դեմ: Իրանը ձեռնարկել է պատասխան գրոհ:
Երկու կողմերն էլ հայտնել են հարձակումների հետևանքով զոհերի ու ավերածությունների մասին։




