Իրանի շուրջ զարգացումների տնտեսական հետեւանքները Հայաստանի վրա դեռ չի վերլուծվել, Ազգային ժողովում այսօր ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ անորոշությունները դեռեւս շատ են, եւ այս պայմաններում գծված սցենարներից կարող են շեղվել։
«Երբ կզգանք, որ ազդեցությունները կոնկրետ են և տեսանելի, բնականաբար, համապատասխան վերլուծությունները կներկայացնենք կառավարությանը»,- ասել է ֆինանսների նախարարը։




