Reuters-ին հայտնի է դարձել, որ Դոնալդ Թրամփը հրաժարվել էր ստորագրել գագաթնաժողովի հայտարարությունը, բայց Յոթնյակի երկրներին հաջողվել է հաղթահարել նրա դիմադրությունը։
Հունիսի 16-ին ընդունված փաստաթուղթը հրապարակվել է Թրամփի Կանադայից հեռանալուց հետո։
ԱՄՆ նախագահը վաղաժամ հեռացել էր G7 գագաթաժողովից եւ, ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, Ազգային անվտանգության խորհրդի նիստ հրավիրել եւ թեհրանցիներին կոչ արել լքել քաղաքը։
«Մենք կոչ ենք անում, որպեսզի Իրանի ճգնաժամի կարգավորումը Մերձավոր Արեւելքում լարվածության ավելի լայն նվազման հանգեցնի, այդ թվում՝ Գազայում հրադադարի հաստատման»,- ասված է G7-ի հայտարարության մեջ։
Միաժամանակ G7-ի առաջնորդները հաստատել են, որ Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք եւ աջակցություն հայտնել Իրանի անվտանգությանը։
Հայտարարության մեջ նշված է, որ «Իրանը տարածաշրջանային անկայունության եւ ահաբեկչության հիմնական աղբյուր է» եւ «երբեք չի կարող միջուկային զենքի տիրապետել»։




