ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ը Մերձավոր Արեւելք լրացուցիչ ուժեր է ուղարկում. Պենտագոն

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը X-ի միջոցով հայտնել է, որ հանգստյան օրերին հանձնարարել է լրացուցիչ ուժեր ուղարկել Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտի, այսինքն` Մերձավոր Արեւելք։

«Ամերիկյան ուժերի պաշտպանությունը մեր գերագույն առաջնահերթությունն է, եւ այս տեղակայումը կամրապնդի տարածաշրջանում մեր պաշտպանական հնարավորությունները»,- գրել է Հեգսեթը։

Նախօրեին արդեն ԶԼՄ-ները հայտնում էին, որ Հարավչինական ծովից դեպի Մերձավոր Արեւելք ուղղություն է վերցրել  Nimitz ավիակիրը իր ռազմանավերի խմբով։ ԶԼՄ-ները նաեւ հայտնել էին, որ Եվրոպայից Մերձավոր Արեւելք են թռչել 30-ից ավելի ամերիկյան ռազմական լցավորող ինքնաթիռներ։

Կարդացեք նաև

Back to top button