ԿարևորՄիջազգային

Եվրոպական հանձնաժողովի նախագահը կոչ է անում G7-ին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը յոթ խոշորագույն արդյունաբերական երկրների (G7) գագաթնաժողովից առաջ կոչ է արել խստացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։

«Անհրաժեշտ է ավելի մեծ ճնշում գործադրել, որպեսզի Ռուսաստանը նստի բանակցությունների սեղանի շուրջ և դադարեցնի պատերազմն Ուկրաինայում», — ասել է նա գագաթնաժողովի անցկացման վայրում հրավիրված ասուլիսում։

Պատժամիջոցները կարևոր դեր են խաղում այս գործընթացում, ընդգծել է ֆոն դեր Լեյենը՝ հրավիրելով G7-ի բոլոր գործընկերներին միանալ ԵՄ նոր նախաձեռնությանը։ Այս նախաձեռնությունը հիմնականում ուղղված է Ռուսաստանի էներգետիկ և բանկային ոլորտներին։ Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը նշել է, որ ԵՄ-ի և G7-ի գործող պատժամիջոցները արդյունքներ են տվել. պատերազմի սկսվելուց ի վեր Ռուսաստանի նավթի և գազի եկամուտները նվազել են գրեթե 80 տոկոսով։

Հետագա առաջընթացի հասնելու համար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը առաջարկել է, մասնավորապես, իջեցնել Հնդկաստանին և Չինաստանին վաճառվող ռուսական նավթի առավելագույն գինը՝ ներկայիս 60 դոլարից մինչև 45 դոլար մեկ բարելի համար։ 60 դոլարը սահմանվել է G7 խմբի կողմից դեռևս 2022 թվականին:

Մեխանիզմը ենթադրում է պատժամիջոցների կիրառում նրանց նկատմամբ, ովքեր ռուսական նավթը գնում են ավելի բարձր գներով:

Սակայն նավթի առավելագույն գնի հետագա նվազեցման վերաբերյալ համաձայնության հասնելը հիմնականում խոչընդոտվում է Միացյալ Նահանգների կողմից: Դիվանագետների խոսքով՝ Վաշինգտոնը վախենում է, որ նման քայլը կարող է հանգեցնել համաշխարհային էներգակիրների գների աճի:

Կանադայի Ռոքի լեռներում գտնվող շքեղ լեռնային հանգստավայր Կանանակսիսում մեկնարկել է G7-ի գագաթնաժողովը։ Այս տարի G7-ում նախագահում է Կանադան, որը խոստացել է կենտրոնանալ գլոբալ տնտեսության և անվտանգության առաջնահերթությունների վրա:

Կարդացեք նաև

Back to top button