
Իսրայելը հարված է հասցրել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որի հետևանքով վիրավորվել են քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Սաիդ Խաթիբզադեն։
«Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտի դիմաց։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձ, այդ թվում՝ իմ մի քանի գործընկերներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց», — ասել է Խաթիբզադեն, հայտնում է իրանական Tasnim պետական լրատվական գործակալությունը։




