ԿարևորՄիջազգային

Նեթանյահու․ «Մտածեք, թե ինչ կլինի, եթե Իրանն ունենա միջուկային զենք»

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, այցելելով Իրանի հրթիռային հարվածից տուժած Բաթ Յամ քաղաք, կրկին բարձրաձայնել է Իրանի միջուկային հավակնությունների վտանգավորության մասին։ Հրթիռի հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, հաղորդում է CNN-ը։

«Մենք այստեղ ենք, որովհետև մղում ենք գոյատևման պայքար, որն այսօր ակնհայտ է Իսրայելի բոլոր քաղաքացիների համար։ Պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե Իրանն ունենա միջուկային զենք՝ Իսրայելի քաղաքների վրա նետելու համար։ Կամ 20,000 նման հրթիռ՝ մեր դեմ ուղղված»,-հայտարարել է Նեթանյահուն տեսաուղերձում։

Վարչապետը նշել է, որ Իսրայելի գործողությունների նպատակն է կանխել Թեհրանի կողմից միջուկային ռումբի մշակումը։ Նա նաև խստորեն զգուշացրել է՝ Իրանը բարձր գին է վճարելու «մեր քաղաքացիների, կանանց և երեխաների դիտավորյալ սպանության համար։ Նրանք կզգան մեր բազկի հզորությունը»։

Նեթանյահուն գովեստով է խոսել նաև իսրայելցիների կարգապահության մասին՝ շեշտելով, որ ապաստարանային հրահանգներին հետևելը «կարող է փրկել կյանքեր»։

Կարդացեք նաև

Back to top button