
Արդեն 4-րդ անգամ Հայաստանի դարպաս Սյունիքում կկայանա «Դավիթբեկյան խաղեր 2025» մրցույթ-փառատոնը։
Կապան քաղաքը հուլիսի 7-ից հյուրընկալելու է մրցույթ-փառատոնը, որին կմասնակցեն 14-17 տարեկան պատանիներ Հայաստանի բոլոր մարզերից և արտերկրից։
Մրցույթը ներառում է ֆիզիկական, սպորտային, ինտելեկտուալ և մշակութային մրցումներ՝ միաժամանակ նպաստելով հայրենասիրական դաստիարակությանը և մարզերի միջև կապերի խորացմանը։
Այս տարի խաղերն առաջին անգամ անցկացվելու են երկու փուլով, եզրափակիչը՝ օգոստոսի 2-ին։ Կազմակերպիչները նշում են, որ նպատակը կրթված, համախմբված և հայրենասեր սերունդ ձևավորելն է։




