ԿարևորՄիջազգային

Իսրայելը Թեհրանում զենքի օբյեկտների մոտ բնակվող քաղաքացիներին հորդորել է տարհանվել

Իսրայելի զինվորականները հորդորել են տարհանվել Իրանի մայրաքաղաք Թեհրանում և այլ վայրերում զենքի արտադրության օբյեկտների հարակից շրջաններում բնակվող քաղաքացիներին։

Reuters-ի փոխանցմամբ, Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է.
«Իսրայելի զինված ուժերը հարվածելու են այդ օբյեկտներին և կշարունակեն վերացնել Իրանի ռազմական ներուժը՝ Թեհրանում և ամբողջ տարածքում՝ թիրախավորելով միջուկային ենթակառուցվածքն ու զենքի համակարգերը»։

Իսրայելի բանակի խոսնակը X սոցիալական ցանցում արաբերեն և պարսկերեն գրառումներով զգուշացրել է, որ նախազգուշացումները վերաբերում են բոլոր այն քաղաքացիներին, ովքեր բնակվում են ռազմական արդյունաբերության օբյեկտների, ինչպես նաև դրանց աջակցող ենթակառուցվածքների մոտ։

Իսրայելը ուրբաթ օրը սկսել է Իրանի դեմ իր մինչ այժմ ամենամասշտաբային ռազմական հարվածը՝ նշելով, որ իր նպատակն է կանխել Իրանի կողմից ատոմային զենքի մշակումն ու վերացնել նրա բալիստիկ հրթիռային կարողությունները։

Կարդացեք նաև

Back to top button