ԿարևորՄիջազգային

Հունիսի 15-ին Իրան-ԱՄՆ բանակցությունները չեն կայանա․ Օմանի արտգործնախարար

Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ հունիսի 15-ին Մասկատում նախատեսված բանակցությունների նոր փուլը չի ​​կայանա, հայտնել է Օմանի արտգործնախարար Բադր ալ-Բուսաիդին, որը միջնորդ է Թեհրանի և Վաշինգտոնի միջև։

«Իրանի և ԱՄՆ-ի միջև այս կիրակի Մասկատում նախատեսված բանակցությունները չեն կայանա», — գրել է նա X-ում՝ ընդգծելով, որ «երկխոսությունը մնում է երկարատև խաղաղության հասնելու միակ ճանապարհը»։

Այս տարվա ապրիլից Իրանը և ԱՄՆ-ն Օմանի միջնորդությամբ անուղղակի բանակցություններ են վարում՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու համար։

Նոր համաձայնության հասնելու մի քանի փորձերից հետո բանակցությունները վտանգի տակ էին ուրանի հարստացման շուրջ առկա անհամաձայնությունների պատճառով։ Ամերիկյան կողմը պնդում էր, որ Իրանը լիովին հրաժարվի ուրանի հարստացումից իր միջուկային օբյեկտներում։ Երկու երկրների պատվիրակությունների միջև բանակցությունների վեցերորդ փուլը նախատեսված էր հունիսի 15-ին Մասկատում։

Կարդացեք նաև

Back to top button