Էքստրեմալ պայմաններ՝ անսպասելի հորդ անձրև, ուժեղ քամի ու բացօթյա բալետային ներկայացում։ Բեմի հետևում՝ կրկին բացօթյա կուլիսներում, բալետի արտիստներն այս ու այն կողմ են գնում, անհանգիստ սպասում՝ կպարզվի՞ երկինքը։ Բայց անձրևը համառ էր։ Հանդիսատեսը՝ ավելի։ Այս օրերին Երևանը վերածվել էր բալետային արվեստի իսկական մայրաքաղաքի։ Թումանյանի անվան զբոսայգու բեմում հյուրընկալվել էին համաշխարհային երկու հսկաների՝ Մոսկվայի Բոլշոյ և Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնների արտիստները։
մեկ րոպեից էլ քիչ




