ԿարևորՀասարակությունՏեսանյութեր

Արյուն նվիրաբերողը նաև կյանքի հույս է նվիրում․ Հայաստանը փորձում է կրկնապատկել արյան պաշարները

«Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնից են արյան բաղադրիչներն ամեն օր ուղարկվում երկրի տարբեր հիվանդանոցներ՝ Երևանից մինչև հեռավոր շրջաններ: Այստեղ է դոնորների արյունը հավաքվում, պահվում, ստուգվում և բաշխվում։  Հավաքման կետեր գործում են նաև խոշոր հիվանդանոցներում և դոնորական արշավների ժամանակ: 2020 թվականից  Հայաստանն ակտիվորեն իրագործում է արյան նվիրատվության ծրագրեր։ Առողջապահության նախարարությունը մշտապես  անցկացնում է կրթական արշավներ՝ հատկապես երիտասարդների շրջանում արյուն հանձնելու մշակույթ ձևավորելու նպատակադրմամբ։ Այս տարի արշավի խորագիրն է «Հանձնի՛ր արյուն, նվիրի՛ր հույզ․  միասին կարող ենք փրկել կյանքեր»։

Կարդացեք նաև

Back to top button