ԿարևորՀասարակություն

Արյան կարիք մշտապես կա՝ ամեն օր․ այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է

Ամեն տարի հունիսի 14-ին աշխարհը նշում է Արյան դոնորի համաշխարհային օրը, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

«Արյան պաշարների առկայությունն առողջապահության համակարգի անվտանգության առանցքային բաղադրիչներից է, իսկ արյան դոնոր լինելը՝ քաղաքացիական բարձր գիտակցության ու մարդասիրության վառ դրսևորում»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում։

Նշվում է, որ տարեցտարի նկատվում է անհատույց դոնորների բացարձակ թվի աճ: 2024 թ. ընթացքում Հայաստանում իրականացվել է 23600 արյունատվություն, որից 10,6%-ը՝ անհատույց:

«Սակայն պետք է հիշել` արյան կարիք մշտապես կա՝ ամեն օր։ Դոնորությունը յուրաքանչյուր առողջ մարդու ներդրումն է ուրիշի կյանքի համար»,-ասվում է հաղորդագրությունում:

Կա նաև հիշեցում, որ այսօր ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում և կենտրոնի Արյան բանկի 5 մարզային բաժանմունքներում առավոտից մեկնարկել է արյուն նվիրելու նախաձեռնությունը, որն ուղղված է արյան անհատույց դոնորության մշակույթի զարգացմանը։

Կարդացեք նաև

Back to top button