
Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են Իջևանի համայնքապետարանից։

Համայնքապետը ողջունել է հյուրերին՝ բարձր գնահատելով Հայաստանի և Չեխիայի միջև զարգացող հարաբերությունները:

Պետր Պիրունչիկն իր խոսքում նշել է, որ հիացած է Իջևանի բնությամբ և քաղաքի ծառուղիներով: Դեսպանը նաև երախտիքի խոսք հղել ջերմ ընդունելության համար:

Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել ստեղծել համագործակցության նոր հարթակներ` երկու երկրների միջև:

Դեսպանը համայնքապետի ուղեկցությամբ շրջել է Իջևան քաղաքի զբոսայգում: Պատվիրակության անդամները նաև այցելել են Մայր Հայաստան հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել հայրենիքի պաշտպանների հիշատակին տեղադրված հուշարձանի առջև:




