Ակտիվների աճ, տարեկան շահույթի ավելացում, կարևոր ձեռքբերումներ և զարգացման նոր հնարավորություններ․ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ–ում այսպես են բնորոշում նախորդ ֆինանսական տարին։ Տեղի է ունեցել «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»–ի տարեկան ժողովը, որին մասնակցել են բանկի բաժնետերերը, ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչները, գործընկերները և հաճախորդները: Բանկի ղեկավարությունը, պահպանելով հաշվետվողականության ու թափանցիկության սկզբունքը, անդրադարձել է նախորդ տարվա հիմնական ֆինանսական ցուցանիշներին, որոնց աճը պայմանավորված է եղել նորարարական ծառայությունների ներդրմամբ և պրոֆեսիոնալ լուծումներով։
մեկ րոպեից էլ քիչ




