«Վեոլիա Ջուր» ընկերությունը Կոտայքի մարզի երկու բնակավայրերում մասշտաբային ծրագրեր է իրականացնում ջրի կորուստը նվազեցնելու, ջրամատակարարումն ավելի արդյունավետ, կառավարումն ավելի հեշտ դարձնելու համար։ Ընկերությունը 524 միլիոն դրամ է ներդրել Քասախ և 620 միլիոն դրամ՝ Պռոշյան գյուղերի ջրամատակարարման ցանցը գրեթե ամբողջությամբ փոխելու համար։ Առաջիկայում այս երկու համայնքների բնակիչները ջուր կստանան նոր ցանցով։
մեկ րոպեից էլ քիչ




