ԿարևորՀասարակություն

Եկեղեցին պետք է քաղաքական չեզոքություն հանդես բերի, պետությունը՝ եկեղեցու գործերին չմիջամտի. ՀԽ հայտարարությունը

Հանրային խորհուրդը, կարևորելով հանրային համերաշխության, փոխադարձ հարգանքի և հանդուրժողականության սկզբունքների պահպանումը, իշխանությունների եւ եկեղեցու միջեւ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը տեսնում է բացառապես իրավական հենքի վրա։

ՀԽ հայտարարության մեջ որպես իրավական հիմք նշված են ՀՀ Սահմանադրությունը, «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» եւ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքները:

«Ըստ այդմ, եկեղեցին և հոգևորականները պետք է ցուցաբերեն քաղաքական չեզոքություն, իսկ պետությունն իր հերթին պետք է խուսափի եկեղեցու ներքին ընթացակարգերին միջամտելուց»,- ասված է ՀԽ հայտարարության մեջ։

Հանրային խորհուրդը վերահաստատել է իր հանձնառությունը՝ որպես հասարակական երկխոսության հարթակ՝ «նպաստելու հանրային նշանակության խնդիրների կառուցողական քննարկմանը և կարգավորման ճանապարհների որոնմանը»:

Հանրային խորհրդի անդամները, նկատի առնելով Հայաստանի իշխանությունների և հոգևոր դասի որոշ շրջանակների միջև առկա տարաձայնությունները, ինչպես նաև այդ իրավիճակին հանրության շրջանում տրվող արձագանքները և հանրային ընկալումները, ելնելով նաև օրենսդրությամբ Հանրային խորհրդին վերապահված առաքելությունից՝ հունիսի 12-ին հրավիրել են խորհրդակցություն, որի արդյունքում էլ ընդունվել է հայտարարությունը։

Կարդացեք նաև

Back to top button