ԿարևորՄիջազգային

Իրանը հայտարարում է՝ պատասխանը սահմանափակ չի լինի, Նաթանյահուն խորհուրդ տալիս՝ պարենի պաշարներ կուտակել

Իրանի ԶՈւ Գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իսրայելն անցել է բոլոր կարմիր գծերը եւ նրա հարձակման պատասխանը սահմանափակ չի լինի։

Հայտարարության մեջ նշված է, որ իսրայելական հարվածից զոհվել է Գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Հուսեին Սալամին, գեներալ Գոլամ ալի Ռեշիդը, գիտնականներ, խաղաղ բնակիչներ՝ այդ թվում կանայք եւ երեխաներ։

«Երուսաղեմը գրաված ահաբեկչական վարչակարգն անցել է բոլոր կարմիր գծերը։ Այդ հանցագործությանը սահմանափակ պատասխան չի լինի»,- ասված է հայտարարության մեջ։

Իր հերթին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր քաղաքացիներին զգուշացրել է, որ նրանք ստիպված կլինեն սովորականից ավելի երկար ժամանակով մնալ ապաստարաններում։

«Ես գիտեմ, եւ դուք գիտեք՝ անվճար պատերազմներ չեն լինում»,- X-ում տեղադրված հայտարարության մեջ ասել է նա։

Նաթանյահուն նաեւ քաղաքացիների խորհուրդ է տվել պարենի պաշարներ կուտակել։

Կարդացեք նաև

Back to top button