
Այս գիշեր Իսրայելը հարվածել է Իրանին։ Թել Ավիվը հայտարարել է, որ գրոհել է Իրանի միջուկային օբյեկտները եւ երկրում հայտարարել արտակարգ իրավիճակ` սպասելով Թեհրանի պատասխանին։
«Մենք հարվածել ենք իրանական միջուկային ծրագրի սրտին։ Մեր նշանակետը Նաթանեզում ուրանի հարստացման գլխավոր օբյեկտն էր։ Մենք նաեւ բալիստիկ հրթիռով ենք հարվածել իրանական միջուկային ծրագրի սրտին»,- Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքերն է մեջբերում BBC-ին։
Նեթանյահուն հավելել է, որ ռազմական հարվածն ուղղված է եղել նաեւ իրանցի գիտնականների վրա։ Նրա խոսքով` գործողությունը «կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ է սպառնալիքը վերացնելու համար»։
Իրանական պետական Tasnim գործակալությունը հայտնել է, որ իսրայելական հարվածի հետեւանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին։ Տեղական ԶԼՄ-ների հաղորդման համաձայն` սպանվել է նաեւ միջուկային ֆիզիկոս, Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբասին։




