
Գյումրիում քաղաքապետարանի նախաձեռնությամբ ընթացքի մեջ են փողոցների և բակային տարածքների փոսալցման և վերականգնման աշխատանքները։

Աշխատանքները կատարվում են միաժամանակ մի քանի թաղամասերում՝ ընդգրկելով ինչպես հիմնական ճանապարհները, այնպես էլ երկրորդական փողոցներն ու բակային տարածքները։

Ինչպես տեղեկացնում են Գյումրիի քաղաքապետարանից, փողոցների և բակային տարածքների փոսալցման և վերականգնման աշխատանքները շարունակական բնույթ են կրում և իրականացվում են ըստ նախապես կազմված պլանի՝ տեխնիկական հսկողությամբ և փուլային մոտեցմամբ։ Նախապատվություն է տրվում այն հատվածներին, որտեղ ճանապարհածածկի վիճակը վատթար է, և խնդիրները շտապ լուծում են պահանջում։




