
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, Տեր-Գրիգորյան փողոցում կկազմակերպվի միակողմանի երթևեկություն՝ Վազգեն Սարգսյան փողոցից դեպի Զաքյան փողոց ուղղությամբ:




