ԿարևորՄիջազգային

ԱԷՄԳ-ն Իրանին մեղադրում է միջուկային պարտավորությունը չպահպանելու մեջ, Թեհրանը հայտարարում ուրանի հարստացումն ավելացնելու մասին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը վերջին 20 տարում առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իրանը չի պահպանել միջուկային պարտավորությունը, ինչը կարող է հանգեցնել Թեհրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու գործընթացի մեկնարկին եւ լարվածության հետագա աճին։

Դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ բանաձեւին կողմ են քվեարկել 20 երկիր, դեմ՝ 3-ը՝ Ռուսաստանը, Չինաստանը եւ Բուրկինա Ֆասոն, 11 երկիր ձեռպահ է եղել։

Բանաձեւը ներկայացրել են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ ԱՄՆ։

Բանաձեւին արձագանքել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչը։ «(Ուրանի) հարստացումը զգալիորեն կավելացվի»,- ասել է նա։

Կարդացեք նաև

Back to top button