
Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 11-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ-ից, զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի առանցքային թեմաները` հատուկ ուշադրություն դարձնելով միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցերին:
Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող տարբեր թեմաների:




