ԿարևորՄիջազգային

Մասկը ներողություն է խնդրում Թրամփից

Միլիարդատեր Իլոն Մասկը ներողություն է խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից։ «Ցավում եմ նախագահի մասին անցած շաբաթվա որոշ գրառումների համար։ Չափազանց հեռու գնացի»,-  Х-ում գրել է Մասկը՝ գրառման մեջ նշելով Թրամփին։

Դաշնակիցները սոցցանցերում վիճել էին հարկաբյուջետային օրինագծի շուրջ, որը Թրամփի բնորոշմամբ «մեծ ու գեղեցիկ» էր, Մասկի գնահատմամբ՝ «զզվելի գարշանք»։

Վեճի ընթացքում Թրամփը սպառնացել էր զրկել Մասկի SpaceX и Starlink տիեզերական ծրագրերը պետական ֆինանսավորումից, Մասկն էլ պահանջել էր Թրամփին իմպիչմենտ հայտարարել։

Կարդացեք նաև

Back to top button